Հայերեն   English   Русский  

Տուգանքը չվճարած քաղաքացու հաշիվն ամբողջությամբ սառեցնելու դեպքում բանկը տույժ կվճարի


  
դիտումներ: 1074

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց ՛՛Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՛՛ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը նծեց, որ նոր նախագիծով սահմանվում է, որ բանկը պարտավոր է արգելանք դնել միայն սահմանված չափով գումարի վրա, ոչ թե ողջ հաշվի վրա: Կարգը խախտելու դեպքում բանկը ստիպված կլինի ավել պահված գումարի 0.1 տոկոսի չափով տույժ վճարել քաղաքացուն յուրաքանչյուր օրվա համար:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք բանկերի վրա նման պարտականություն դնելը չի բերի տոկոսադրույքների աճի, քանի որ դա ենթադրում է հավելյալ ծառայություն բանկերի կողմից:

Արփինե Հովհաննիսյանը նշեց,ո ր բանկերի հետ հարցը քննարկել են և որևէ առարկություն չի հնչել:

Օրենքն ԱԺ-ում քննարկվում է 24-ժամյա ռեժիմով, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս շուտ արձագանքել հանրության լայն զանգվածներին հուզող խնդրին:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, ո ր օրենքը խնդիրն ամբողջությամբ չի լուծի. արտադատական կարգով բռնագանձումների հարցը դեռևս կմնա: Նրա խոսքով՝ այս առումով իր տեսակետը պետք է հայտնի Սահմանադրական դատարանը:

Օրենքի քննարկումն այսօր կիսատ մնաց և կշարունակվի վաղը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: