Հայերեն   English   Русский  

Աշխարհի գավաթի խաղարկություն. Պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը


  
դիտումներ: 818

Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում երեկ կայացել են 2-րդ մրցափուլի պատասխան հանդիպումները:

Ստեղծված իրավիճակում, ցավոք, 3-րդ փուլի ուղեգիր նվաճելու հավակնություններ ունի միայն Լևոն Արոնյանը, որն այսօր կանցկացնի արագ և հարկ եղած դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով պարտիաներ: Իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը դուրս են մնացել հետագա պայքարից:

Ստորև ներկայացնում ենք մեր ներկայացուցիչների արդյունքները՝
Լևոն Արոնյան – Ալեքսանդր Արեշչենկո 1/2 (1 : 1)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Գաբրիել Սարգսյան 1 – 0 (1.5 : 0.5)
Հրանտ Մելքումյան – Պերես Դոմինգես 1/2 (0.5 : 1.5)

Այսօր կկայանան 2-րդ մրցափուլի լրացուցիչ հանդիպումները, որոնք ի հայտ կբերեն 3-րդ փուլի ուղեգրեր նվաճողներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: