Հայերեն   English   Русский  

Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները


  
դիտումներ: 729

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի պաշտոնական կայքը: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության պատասխանատուի հավաստմամբ, տարին բարենպաստ է, և կանխատեսվում է խաղողի բարձր բերք: Սեպտեմբերի 14-ից մարզում խաղողի մթերումն առաջինն սկսել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Բերքն ընդունվում է կիլոգրամը 140 դրամով:

«Մարզի տարածքում գտնվող մյուս վերամշակող կազմակերպությունները ևս պատրաստ են և շուտով կսկսեն բերքի ընդունման աշխատանքները: Մթերման գործընթացը գտնվում է թե հանրապետության նախագահի և թե կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և վստահ եմ, որ մթերման ենթակա խաղողի ամբողջ խմբաքանակը այս տարի ևս ամբողջությամբ կընդունվի: Նախորդ տարի մարզում արտադրվել է 14,584 տոննա խաղող, այս տարի կանխատեսվում է նախորդից ավելի՝ 15,500-16000 տոննա բերք»,- նշել է Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: