Գուրգեն Արսենյանը հարցրեց՝ ինչ է բարոյականությունը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց
«Բարոյականությունն այնպիսի բան է, որ փոփոխվում է: 30 տարի առաջ բարոյական էր մի բան, հետո մի այլ բան: Որի մասին է խոսքը»:
Հաջորդ սահմանումը, որ հետաքրքրեց Արսենյանին, «հարգանքն» է. Սահմանադրության մեջ ասվում է, որ հանրային իշախնությունը հարգում է ինչ-որ բաներ: ««Կինձաձա» ֆիլում հարգանքը մի բան է, «Կնքահայրը» ֆիլմում մեկ այլ, որ հարգանքի մասին է խոսքը»,-հարցրեց Արսենյանը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանի կարծիքով հարգանք ու բարոյականություն հասկացությունների մասին տարբեր պատկերացումներ կարող են ունենալ դահլիճի պատգամավորը, ուստի իր կարծիքը չի պարտադրում, առանձին կարող են զրուցել ու հասկանալ: «Բայց բոլորիս մետ վստահությունն ու հարգանքը վստահաբար ասոցացվում են լավ էմոցիաների հետ»,-ասաց Սահակյանը: