Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին


  
դիտումներ: 451

Ադրբեջանի պատվիրակությունը՝ Միլլի մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Բահար Մուրադովայի գլխավորությամբ, հրաժարվել է մասնակցել Ուլան Բատորում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին: Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

«Նախապես ենթադրվում էր միայն Ազայ Գուլիևի մասնակցությունը: Սակայն Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին հետևելու մասնակցությունից հրաժարվելու մասին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի որոշումից հետո ընդհանրապես որևէ քննարկում անիմաստ է դարձել: Այս որոշումը կայացվել է միայն այս պահը հաշվի առնելով և ապագա նիստերին չի վերաբերում»,- ասել է Բահար Մուրադովան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ ժողովրդավարական հետազոտությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել էր, որ որպես դիտորդ չի մասնակցելու Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: