Արթուր Ալեքսանյանը այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
Հիշեցնենք, որ վերջերս ավարտված աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը նվաճել է չեմպիոնի կոչումը 98կգ քաշային պայքարում: