Հայերեն   English   Русский  

Այսօր նշվում է ծովի համաշխարհային օրը


  
դիտումներ: 921

Օրը Միացյալ ազգերի կազմակերպության համակարգի միջազգային տոներից մեկն է:

Այս օրը նշվում է 1978 թվականից, երբ Միջկառավարական ծովային խորհրդակցական կազմակերպության վեհաժողովի 10-րդ նստաշրջանի ժամանակ որոշվեց սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթվա օրերից մեկը նշել՝ որպես ծովի միջազգային օր:

Ծովի համաշխարհային օրվա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն անդառնալի վնասների վրա, որը մարդը պատճառում է ծովերին ու օվկիանոսներին՝ ձկների գերորսի, ջրամբարների աղտոտման եւ գլոբալ տաքացման հետեւանքով:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին 100 տարվա ընթացքում այնպիսի ձկնատեսակներ, ինչպիսիք են թյուննոսը, ձողաձուկը, 90%-ով որսվել են, հաղորդում է Calend-ը:

Բացի այդ, տարեկան մոտ 21 մլն բարել նավթ է լցվում ծովեր եւ օվկիանոսներ: Խոշոր ջրավազաններ նետվող սինթետիկ թափոնները միլիոնավոր ծովային թռչունների եւ 100 հազարավոր ծովային կաթնասունների մահվան պատճառ են դառնում:

Իսկ գլոբալ տաքացման հետեւանքով վերջին 100 տարվա ընթացքում խոշոր ջրավազաններում ջրի մակարդակը բարձրացել է 10-25 սմ-ով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: