Մեր տեղեկություններով ադրբեջանական զինուժը արդեն մեկ ժամից ավելի է՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծում է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի խաղողի այգիներն ու գյուղը: Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով կա մեկ զոհ: Մեր տեղեկություններով զոհվել է Պառավաքար գյուղի մոտ 70 տարեկան մի կին: Ադրբեջանական դիպուկահարների կրակահերթեր է ուղղել նաև քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ: Մեր տեղոկթյուններով ավտոմեքենան պատկանում է Պառավաքար գյուղի մի բնակչի: Այն ամբողջությամբ այրվել է: /Լրացվում է/