Հայերեն   English   Русский  

​Պառավաքարում մերթընդմերթ շարունակվում են կրակոցները


  
դիտումներ: 1950

Հակառակորդը շարունակում է մերթընդմերթ կրակահերթեր արձակել Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի ուղղությամբ: Բերդի հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այսօրվա կրակոցների հետևանքով, բարեբախտաբար վիրավորներ չկան: Հիշեցնենք, որ այսօր երեկոյան այս գյուղում իր տան բակում հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է խաղաղ բնակիչ` 72-ամյա Պայծառ Աղաջանյանը: Ադրբեջանական դիրքապահների ինտենսիվ կրակոցների հետևանքով ամբողջությամբ այրվել է նաև Պառավաքար գյուղի բնակիչ Գալուստ Մելքումյանի Վազ 21-06 մակնիշի ավտոմեքենան, որը կայանած է եղել խաղողի այգում: Ականի բեկորներից վնասվել են նաև այդ պահին դաշտում գտնվող այլ ավտոմեքենաներ: Անկախի թղթակցի հետ զրույցում պառավաքարցիները դժվարացել են ասել` արդյոք հակառակորդը նպատակային է գնդակոծում, որպեսզի խանգարի խաղողի բերքահավաքը, որը դեռ նոր է սկսվել: Մեր տեղեկություններով թեև կրակոցներին, բաց է Վազաշեն-Պառավաքար ճանապարհը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: