Հայերեն   English   Русский  

Հայկական կողմի պատասխանը համարժեք չպետք է լինի. Գագիկ Մինասյան


  
դիտումներ: 906

Ադրբեջանական սուլթանատը դուրս է գալիս թույլատրելի բոլոր սահմաններից, եթե կրակում է խաղաղ բնակիչների վրա:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սահմանային լարվածությանը, ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ՀՀ ՊՆ հայտարարություները տեղին էր: Իհարկե, հայտարարության մեջ արված էր ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Սակայն կարծում եմ` պատասխանատվության իրենց բաժինը ունեն միջազգային կառույցները: Տարիներ շարունակ ասում ենք` եթե լինում է միջադեպ, չպետք է կոչ անել «երկուստեք զերծ մնալ նման քայլերից»,-ասաց Միանսյանը:

Նա ընդգծեց, որ բազմիցս առաջարկվել է ստեղծել մի համակարգ, որով հետաքննվեն միջադեպերը և մեղավորները պատժվեն: Մյուս հարցը դիպուկահարներին հետ քաշելն է.«Մենք առաջարկում ենք, սակայն երբ Ադրբեջանը հրաժարվում է, Մինսկի խումբն էլ է ընկրկում է: Սա բերում է ադրբեջանական կողմի մոտ ձևավորում է ամենաթողության կոմպլեքս: Նրանց թվում է թե իրենց դեստրուկտիվ, շանտաժի քաղաքականությունը կարող է հաջողության հասնել: Եվ սա միայն այն պատճառով, որ միջազգային հանրությունը չի լինում հետևողական բոլորի կողմից ընդունված նորմերը Ադրբեջանի իշխանություններին պարտադրելու գործում: Այս աղաղակող դեպքերից հետո միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի և բռնի Ադրբեջանի ձեռքը, որպեսզի նա չկարողանա իր անպատասխանատու քայլերով մի կողմից սպանել անմեղ կանանց, մյուս կողմից էլ հարվածի տակ դնելու իր քաղաքացիների կյանքը»:

«Ակնհայտ է , որ այդ քայլերն իրենց պատասխանը պետք է ստանան և չի բացառվում, որ կարող են տուժել նրանց քաղաքացիները: Ադրբեջանը իր ստոր քաղաքականությամբ վահան է ստեղծում իր զինվորականների համար, իսկ հայկական բանակը ավանդույթ չունի կրակելու խաղաղ բնակիչների վրա: Այս ամենը վերջ պետք է ունենա: ՊՆ-ն հայտարարում է, որ համարժեք պատասխան պետք է տա. ես համաձայն չեմ: Պետք է անել ավելին: Պատասխանը պետք է լինի ոչ համարժեք, որպեսզի նրանց մտքով այլևս երբեք չանցնի այդպիսի սանձարձակ քայլերի դիմելու»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: