Հայերեն   English   Русский  

26-ամյա երիտասարդը մեղադրվում է կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար


  
դիտումներ: 539

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա տղամարդու կողմից կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 26-ամյա երիտասարդը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս հրել-գցել է գետնին և ոտքով հարվածներ է հասցրել որովայնին։ Հարվածների հետեւանքով վնասվել է կնոջ փայծաղը՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Կինը վիրահատվել է «Համալսարանական թիվ 1» հիվանդանոցում, որտեղ հեռացվել է նրա փայծաղը։


Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ 26-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: