Հայերեն   English   Русский  

​Գնել Մեջլումյանի անվան գավաթի 10-րդ խաղարկություն


  
դիտումներ: 1317

Հոկտեմբերի 2-3-ը Երևան քաղաքի «Միկա» մարզահամալիրում կայացավ ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր Գնել Մեջլումյանի անվան 10-րդ հոբելյանկան միջազգային կարգի գավաթի խաղարկությունը:

Այս մրցաշարում իրենց ուժերը չափեցին 1999/2000/2001 թթ. ծնված ըմբիշենրը՝ 150 մարզիկներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից և Վրաստանից:

Հաղթողի գավաթը նվաճեց «Երևան 1»-ը, երկրորդ մրցանակակիր դարձավ «Լոռի»-ի թիմը երրորդ տեղի համար պայքարում «Կոտայք»-ի թիմը հաղթեց «ԼՂՀ»-ի ընտրանուն: Հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

Գնել Մեջլումյանի քաշային կարգի համարժեք՝ 54 կգ քաշային կարգի լավագույն ըմբիշ ճանաչվեց Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը և արժանացավ հատուկ պարգևի և շնորհակալագրի Աժ նախագահի հրամանով:

Այս մրցաշարը հանդիսանում է Հայաստանում ըմբշամարտի միակ գավաթային խաղարկությունը:

Մրցաշարի հաղթողներին պարգևատրեցին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը, պատվավոր Ազգային ժողովի նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը և այլք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: