Այսօր Ուսուցչի համաշխարհային օրն է Տոնդ շնորհավոր Ուսուցիչ
Օրվա ընտրությունը կապված է 1966թ. Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի և «Աշխատանքի միջազգային կազմակերպության» կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունված «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» փաստաթղթի հետ, որը ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում, այն նշվում է աշխարհի մի շարք պետություններում:
Հայաստանում Ուսուցչի օրը մինչև վերջերս նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Այժմ պաշտոնական տոնացույցում ամրագրված է հոկտեմբերի 5-ը:
Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գեղեցիկ Մարտիրոսյանի խոսքով՝ մանկավարժի գործը դժվար ու պարտավորեցնող է, աշակերտին դարձնել հասարակության լիարժեք անդամ, ուսուցանել, կրթել, օգնել առաջ գնալ եւ չկոտրվել, դա է ուսուցչի առաքելությունը:
Ուսուցիչն աշակերտի երկրորդ ծնողն է, նա նույն չափ անհանգստանում, սիրում, կրթում ու դաստիարակում է երեխային: Չէ որ այդ նույն երեխաներն են ապագայի տեսլակաները, զինվորներն ու մայրերը, հայրենիքի պաշտպաններն ու ուսուցիչները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ