Հայերեն   English   Русский  

Սլովենացի մրցավարը կսպասարկի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը


  
դիտումներ: 675

Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Խաղը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Բոյան Ուլը և Տոմաժ Կլանչնիկը: Չորրորդ պաշտոնյան է Անդրաժ Կովաչիչը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Միտյա Ժգանեցը և Ռոբերտո Պոնտիսը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: