Հայերեն   English   Русский  

Որ տեսակի խաղողն է ավելի օգտակար՝ սպիտակ, թե սև


  
դիտումներ: 6244

Ի՞նչ խաղող ընտրել՝ բա՞ց գույնի, թե՞ մուգ:

Մի առասպելի համաձայն, որթատունկերը մարդկանց նվիրում էին աստվածները: Խաղողները շատ արագ հյութով էին լցվում: Նրանք, որոնք առավոտյան էին հայտնվում, վարդագույն էին, ինչպես արշալույսը, իսկ նրանք, որոնք կլանում էին ցերեկվա լույսը և հասունանում մթնշաղին, սև էին, ինչպես գիշերվա երկինքը:

Ճաշակի հարց է, թե որը կընտրեք, չէ՞ որ դրանցից յուրաքանչյուրն իր համն ու առանձնահատկություններն ունի և օգտակար է յուրովի: Այսուհանդերձ, կարող ենք օգնել ձեզ՝ կողմնորոշվելու՝ ո՞ր տեսակն՝ ինչի համար է օգտակար:

Օրինակ, կարմիր կամ վարդագույն տեսակի խաղողը մեծ քանակությամբ ֆիտոնցիդ է պարունակում, որն ասես բնական հակաբորբոքային լինի, ուստի, վարդագույն խաղողն օգտակար է հարբուխի, սուր վարակային հիվանդությունների կանխաևգելման հարցում:

Իսկ եթե արդեն հիվանդացել եք, ապա մուսկատ տեսակի խաղողը ձեզ համար է: Դրանում առկա արոմատիկ նյութերը խորխաբեր են և թեթևացնում են քթի վիճակը:

Մուգ խաղողը գերազանցում է իր սպիտակ ու վարդագույն գործընկերներին դրանում առկա ռեսվերատրոլի քանակի առումով: Ռեսվերատրոլ նյութը հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է սիրտն ու անոթները, կանխում վաղ կնճիռների և չարորակ գոյացությունների առաջացումը: Բացի այդ, խաղողի մուգ տեսակները բարձրացնում են արյան հեմոգլոբինը և համարվում լավ միջոց սթրեսի ու դեպրեսիայի հաղթահարման առումով:

Ինչ վերաբերում է սպիտակ խաղողին, ապա այն լուրջ օգնություն է նիհարել ցանկացողների համար: ԱՄՆ-ի գիտնականները փորձ են կատարել՝ գեր մարդկանց բաժանելով երեք խմբի: Ոմանց ամեն օր տվել են բաց գույնի խաղողի հյութ, մյուսներին՝ խաղող, երրորդներին՝ ոչինչ: Բացի այդ թմբլիկներին ստիպել են պարբերաբար զբոսնել: Փորձի արդյունքում պարզվել է, որ ովքեր պարզապես զբոսնել են, միջինում կորցրել են 500գ., իսկ ովքեր հյութ են ըմպել՝ 1.5 կիլոգրամ, դե իսկ խաղողն ուտողները՝ միջինում 2 կիլոգրամ: Գիտնականները դրան հետևյալ բացատրությունն են տալիս. սպիտակ խաղողը պարունակում է նյութեր, որոնք բարելավում են նյութափոխանակությունը: Ընդ որում, այդ նյութը հիմնականում խաղողի կաշվի մեջ է, և այդ է պատճառը, որ խաղողի հատիկներն ավելի լավ են ազդում, քան հյութը:

Ի դեպ, յուրքանչյուր տիպի խաղողի կաշի՝ անկախ տեսակից, միջուկի համեմատ ավելի օգտակար նյութեր է պարունակում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: