Հայերեն   English   Русский  

Հիվանդն իր վիրահատության ժամանակ Մոցարտի սիմֆոնիան է նվագել(տեսանյութ)


  
դիտումներ: 1460

Իսրայելական կլինիկայում լիտվացի ջութակահարուհի Նաոմի Էլիշուվն իր վիրահատության ժամանակ նվագել է Մոցարտի ստեղծագործությունը, հաղորդում է «Дни.ру».-ն:

Կինը 20 տարի տառապում էր ձեռքերի թրեմորից(ցնցում): Դա բարդացնում էր ու խոչընդոտում ջութակի վրա նվագելը:Իսրայելցի բժիշկները տեղային անզգայացմամբ նրա ուղեղում 1,3 մմ երկարությամբ էլեկտրախթանիչ են իմպլանտացրել գանգի մեջ բացած փոքրիկ բացվածքից:

«Դրա համար մեզ պետք էր հիվանդի ակտիվ մասնակցությունը ու, մենք նրան խնդրեցինք նվագել ջութակի վրա: Երբ մենք անհրաժեշտ տեղում ակտիվացրինք էլեկտրոդը, Էլիուշը Մոցարտ նվագեց մեծ ոգևորությամբ, բայց առանց թրեմորի»,- պատմել է նյարդավիրաբույժ Իզչակ Ֆրիդը ու հավատացնում, որ մոտ ժամանակներում կինը կարող է կրկին ելույթ ունենալ:

«Հիմա ես կարողանում եմ շատ լավ նվագել, գրել ու թեյ խմել առանց այն թափելու: Դա խայտառակություն էր, ինչ իմ հանդիսատեսները լսում էին վերջին շրջանում` մինչ բժշկական միջամտությունը: Հիմա ես նոր կյանք եմ մտնում»,-ասել է Էլիշուվը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: