Հայերեն   English   Русский  

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրինա Ռոդնինային՝ հոբելյանի առթիվ


  
դիտումներ: 1253

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային՝ հոբելյանի առթիվ:


Իրինա Ռոդնինա

«Հարգելի Իրինա Կոնստանտինի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, սեր, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն: Թող Ձեր կյանքում միշտ տիրի տոնական տրամադրությունը:

Ձեր յուրօրինակ սպորտային կարիերան փառավոր հաղթանակների պատմություն է, որոնք մինչև այժմ հիացնում են երկրպագուների մեծ լսարանին:

Դուք, իրավամբ, արժանացել եք խորհրդային և ռուսաստանյան գեղասահքի խորհրդանիշի կարգավիճակին և համաշխարհային սպորտային ասպարեզում անվերապահ ճանաչման:

Չսահմանափակվելով միայն սպորտային հաղթանակներով՝ Դուք նվիրեցիք Ձեզ նոր կոչմանը՝ սոցիալական և նորմատիվ աշխատանքին, որը մոտեցնում է սպորտը մարդկանց:

Ես ուրախ եմ, որ Երևանում գեղասահքի նոր դպրոցի բացումը, որի հիմնարկեքի արարողությանը Դուք անձամբ ներկա էիք, նոր թափ կհաղորդի այդ սպորտաձևի զարգացմանը մեր երկրում:

Հարգելի Իրինա Կոնստանտինի, մաղթում եմ Ձեզ նոր հաղթանակներ Ձեր բոլոր ձեռնարկումներում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: