Հայերեն   English   Русский  

Թուրքիայում 3 հայ թեկնածուները պատգամավոր են դարձել.NEWS.am


  
դիտումներ: 577

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունների արդյունքում երեք կուսակցություններից ներկայացված հայ թեկնածուները կրկին պատգամավոր են դարձել հաղորդում էNEWS.am-ը վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։

Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ընտրացուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող հայազգի Սելինա Դողանը պատգամավոր է վերընտրվել։

Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընտրացուցակում 14-րդ հորիզոնականում գտնվող Մարգար Եսայանը նույնպես ընտրվել է։

Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ընտրացուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Գարո (Կարապետ) Փայլանը կրկին պատգամավոր է դարձել։

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Թուրքական ըստ «Անադոլու» լրատվական գործակալության, այս արդյունքների շնորհիվ AKP-ն իրավունք է ստանում միայնակ կառավարություն ձևավորել:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը Միլլի Մեջլիսում (խորհրդարան) կունենա 316 մանդատ:

Ըստ ընտրության արդյունքների՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութունը (CHP) ստացել է ձայների 25.41%-ը՝ ձեռք բերելով 134 մանդատ:

«Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) ստացել է ձայների 11.94%-ը՝ ձեռքբերելով 41 մանդատ:

Նշենք, որ ընդդիմությունը առարկություններ է հայտնել բացված քվեատուփերի արդյունքների հետ կապված՝ շեշտելով, թե ավելի քիչ քվեատուփեր են բացվել, քան ներկայացրել ԿԸՀ-ն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: