Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի վարչապետ. Ուկրաինան դեռևս պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ


  
դիտումներ: 1121

Շաբաթ օրը Ուկրաինայի վարչապետը հայտնել է, որ չնայած կառավարության և ապստամբների միջև կնքված հրադադարին Ուկրաինան շարունակում է պատերազմական վիճակում գտնվել հարևան Ռուսաստանի հետ:





Կիևում քաղաքական գործիչների և բիզնես առաջնորդների մասնակցությամբ կայացած կոնֆերանսի ժամանակ Արսենի Յացենյուկը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամբողջ Ուկրաինան վերցնելու նպատակ ունի:

Այդ ընթացքում ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով 2,000 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները Ռուսաստանից մտել են Ուկրաինա:

Ռուսաստանի մաքսային գործակալության խոսնակ Ռայան Ֆարկուշին հայտնել է, որ վերջին բեռնատարը Ուկրաինայի տարածք է մտել շաբաթ օրը վաղ առավոտյան: Նա չի նշել բեռնատարների թիվը, սակայն ITAR TASS լրատվական գործակալությունը հայտնել է, որ շուրջ 200 բեռնատար է եղել:

Օգոստոսին Ուկրինայի բարձրաստաիճան պաշտոնյաները հայտնել էին, որ Ռուսաստանից առաջին մարդասիրական օգնության մուտքը կդիտարկվի որպես ներխուժում:

Այժմ Ուկրաինայի պաշտոնյաները լռություն են պահպանում երկրորդ մարդասիրական օգնության մուտքի կապակցությամբ, ինչը ցույց է տալիս Կիևի կառավարության տրամադրության փոփոխությունները, որտեղ նախագահ Պյոտր Պորոշենկոն ամեն կերպ փորձում է ապացուցել, որ հրադադարը բարելավել է արևելյան Ուկրաինայում տիրող իրավիճակը:









Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: