Իրանի պաշտպանության նախարար մեկնել է Թուքմենստան
դիտումներ: 1286
Այցը կատարվում է Թուրքմենստանի պաշտպանության նախարար Բեգենջ Գանդոգիևի հրավերով: Վերջինս անձամբ պաշտոնապես դիմավորել է պատվիրակության անդամներին:
Ի դեպ, Թուրքմենստանի անկախացումից ի վեր, սա Իրանի պաշտպանության նախարարի առաջին այցն է այդ երկիր:
Երկու երկրների միջը ընթացող բանակցությունների առաջին փուլը կմեկնարկի այսօր:
Կողմերը քննարկելու են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ Իրաքում, Սիրիայում, Իսրայելում և Պաղեստինում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների վերաբերյալ հարցեր:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: