Հայերեն   English   Русский  

​Վլադիմիր Պուտինը Անգելա Մերկելի հետ հանդիպում է ունեցել


  
դիտումներ: 354

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ Թուրքիայում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել: Գրում է Russian.rt.com-ը:

“Այսօր մենք արդեն շատ ենք աշխատել, սակայն հավանաբար դեռևս առկա են հարցեր, որոնք իրենցից հետաքրքրություն են ներկայացնում երկկողմանի պլանով”, - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը հայտարարել է, որ հանդիպման շրջանակներում հնարավորություն է եղել քննարկել բոլոր խնդիրները, որոնք ուշադրության են արժանի:

Իսկ Մերկելն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման համար՝ համաձայնվելով այն փաստի հետ, որ ունեն առկա խնդիրները քննարկելու հնարավորություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: