Փախստականների հետ ահաբեկիչներին դեպիԵվրոպա ուղարկողը
Նման գործողությունների տարողունակության բարձրացման արդյունքը լինում է այն, որ արեւմուտքի կողմից պատժամիջոցների ենթարկվող Մոսկվան ու նույնինքն Արեւմուտքը (ներկա պահի դրությամբ Ֆրանսիայի առաջնորդությամբ) միեւնույն ուժգնությամբ հարվածում են ԻՊ-ի ռազմական կենտրոններին:
Տարբեր խնդիր է այն, որ ԻՊ-ի նկատմամբ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի ռազմական քաղաքականությունը Միջին Արեւելքում, աջակցել-խոչընդոտել խաղի տեսքով, Եվրոպայում սկսել է բումերանգի հզոր ազդեցություն գործել: Առ այս պահը ԻՊ-ի ահաբեկչական ալիքից զերծ են ԱՄՆ-ը ու Իսրայելը. այս վերջինը բացակայումէ նույնիսկ ԻՊ-ի բանավոր հայտարարություններումև հաղորդագրություններում:
Ահաբեկչության արտահանումը Միջին Արեւելքից առայժմ կենտրոնացել է դեպի Եւրոպա ուղղության վրա: Եւ եթե շարունակվի ԵՊ-ի գործիքի տեսությունը, ապա նշանակում է, որ այն գործիքավորողը հատկապես ծրագրեր ունի ինչպես Միջին Արեւելքի, այնպես նաեւ Եւրոպայի համար:
Շարունակենք վարկածի տրամաբանությունը եւ տեսնենք, թե այստեղ ո՞ր ուժն է, պետությունը, սահմանամերձ շրջանը, ԻՊ-ին գործնական, զինվորական եւ ֆինանսական աջակցություն տվել, որպեսզի անարգել թափանցի Իրաք եւ Սիրիա: Եւ այժմ փախստականների զանգվածային խմբաքանակներ ուղարկած Եվրոպա, առաջին հերթին մարդկային աղետ, ճգնաժամ եւ իբրեւ այդպիսին համաեվրոպական տագնապ ստեղծած:
Իրադարձությունների հետեւողները վստահաբար համոզվել էին, որ մարդկային տագնապի սահմաններում չպիտի ավարտվեր այս խաղը: Եւ եթե դեպի Իրաք ու Սիրիա, կամ այլ խոսքով Միջին Արեւելյան տարածքների վրա ահաբեկչական գործիքը թափանցում էր Թուրքիայից թելադրված, ապա նույն կենտրոնը փախստականների ալիքին առընթեր ահաբեկչական ալիքը արտահանում էր դեպի Եվրոպա: Փախստականների հոսքի ներթափանցման նպատակով, միացել են «փախստական ահաբեկիչները»: Թուրքիան այս երկրորդ ճգնաժամի ստեղծման համար հերթական անգամ ստանձնեց տարանցիկի դեր եւ օժանդակեց այդ տարրի Եվրոպա արտահանմանը:
Մարդկային տագնապի թե ահաբեկչական ալիքի ստեղծած իրավիճակների մեկնաբանություններն ու վերլուծումները այնքան են քաղաքականացվել, որ միջազգային լրատվադաշտը, նույնինքն եվրոպականները ներառյալ, տագնապների ստեղծման պատասխանատվությունը չկենտրոնացրեցին Անկարայի վրա: Պատճառահետեւանքային վերլուծման որեւէ առարկայական փորձ չի կարող անտեսել Անկարայի պատասխանատվությունը մարդկությանը հարվածող այս երեւույթների ախտորոշման ընթացքում:
Մեծքսանյակի (G20) ժողովը տեղի է ունենում Թուրքիայում: Թուրքիայի նախագահը Փարիզի պատահարները որակում է մարդկության դեմ կատարված արարքներ եւ հերթական փորձ է կատարում քրդական շարժումներն ու ԻՊ-ը համահավասարեցնելու:
Արձանագրվում է նոր աշխարհակարգի ձեվաւորման ընթացք։ Ահաբեկչություններ եւ հակաահաբեկչական ճակատներ: Այս ընդհանուր հարաբերակցությունն է բեւեռացման նոր միտումը: Ահաբեկչություն հղացքի յուրահատուկ ընկալումները գուցե այնքան սուր խնդիր չեն: Ավելի մտահոգիչը ահաբեկիչների աշխարհագրական տարբեր միջավայրեր թափանցման եւ նրանց արտահանման գործին հիմնովին նպաստող պետության նկատմամբ թյուր ընկալումն է: Հարվածվող երկրների ներկայացուցիչները տագնապի դիմակայման ձեվերը քննարկում են հարվածողների գլխավոր հովանավորի հետ: Եւ եթե միջազգային լրատվադաշտը տարբեր պատճառներով չի ուզում տեսնել Անկարայի ձեռագիրը, ապա հայկականը պատճառ չունի այն մատնացույց չանելու։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր