Հայերեն   English   Русский  

Հայաստանի հավաքականը միացավ մեդալների համար մղվող պայքարին


  
դիտումներ: 636

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը մրցել է Լեհաստանի ընտրանու հետ և հաղթել 1 : 3 հաշվով: Կանանց ընտրանու մրցակիցը եղել է Ադրբեջանը, և մրցամարտն ավարտվել է 2 : 2:

Լեհաստան – Հայաստան 1 : 3

Վոյտաշեկ – Արոնյան 0 – 1
Դուդա – Սարգսյան 1/2
Գայևսկի – Մովսիսյան 0 – 1
Բարտել – Մելքումյան 1/2

Հայաստան – Ադրբեջան 2 : 2

Դանիելյան – Մամեդյարովա 0 – 1
Մկրտչյան – Մամմադովա 1 – 0
Գալոյան – Կազիմովա 1/2
Կուրսովա – Ֆաթալիևա 1/2

Այսօր կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի առաջատարի՝ Ռուսաստանի ընտրանու հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Ավստրիան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: