Հայերեն   English   Русский  

​Սուդանում գրեթե 2 միլիոնից ավել երեխա քաղցած է մնում. ՅՈՒՆԻՍԵՖ


  
դիտումներ: 1038

Սուդանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հեյրատ Կաբիլարին հայտարարել է, որ 5 տարեկանից փոքր գրեթե 2 միլիոն երեխա երկրում տառապում է սննդի անբավարարության պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վերը նշված երեխաներից ավելի քան 500 հազարը մահվան շեմին է գտնվում թերսնման պատճառով:

Որպես կանոն այդ երեխաները երկրի արևելքում գտնվող աղքատ շրջաններից են, որտեղ պարբերաբար բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և անջատողականների միջև:

Ինչպես նշել է Հեյրատ Կաբիլարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավոր աջակցություն է ցուցաբերում թերսնման պատճառով տառապող երեխաներին՝ յուրաքանչյուր տարի 150 հազար երեխայի բուժման ուղարկելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: