Հայերեն   English   Русский  

​Քայլի Ջեները պատմել է ռեփեր Թայգայի հետ հարաբերությունների մասին


  
դիտումներ: 646

Դեռևս օրեր առաջ արևմտյան ԶԼՄ-ները հավաստիացնում էին, որ ռեփեր Թայգան և Քայլի Ջեները բաժանվել են: Տարբեր պարբերականներում տեղ գտած տեղեկության համաձայն՝ զույգը բաժանվել էր հենց ռեփերի ծննդյան օրը՝ նոյեմբերի 19-ին: Գրում է Spletnik.ru.-ն:

Ջեները զայրացել էր Թայգայի որևէ արարքի պատճառով և որոշել խզել հարաբերությունները նրա հետ:

Սակայն օրեր առաջ զույգին կրկին միասին էին նկատել: Քայլին և Թայգան միասին լքել էին Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկը՝ ձեռք ձեռքի բռնած:

Էլեն Դեջեներեսի շոուի ընթացքում հայտնի հեռուստաաստղը փորձել է բացատրել, թե ինչ է կատարվում իր և ռեփերի միջև: Սակայն Քայլին համապատասխան հարցին շփոթված է պատասխանել:

“Մենք չենք խզել մեր հարաբերությունները, ոչ… Անկեղծ ասած մենք լավագույն ընկերներ էինք դարձել նախքան այս ամենը: Այնպես որ մենք ուղղակի… Ես չգիտեմ: Ուղղակի տեսնվում ենք: Ուղղակի ապրում ”, - հայտարարել է Ջեները:

Կարծես Քայլիի և Թայգայի հարաբերություններն իսկապես որոշակիորեն փոխվել են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: