22 զգացում
դիտումներ: 1577
Կես դար առաջ ամերիկացի հոգեբան Պոլ Էկմանը որոշեց ստուգել Դարվինի կարծիքը: 6 հիմնական էմոցիաներն արտահայտող դիմանկարներով նա անցավ աշխարհի կեսը` Բրազիլիայից մինչև Նոր Գվինեա: Եվ պարզվեց, որ Դարվինն իրավացի է: Անգամ անգրագետ բնիկները, տեսնելով սպիտակամորթ մարդկանց, հստակ ընդգծում էին մարդկանց` լուսանկարում պատկերված տրամադրությունը: Էմանը եկան այն եզրահանգմանը, որ դիմային մկանները արձագանքում են մարդու տրամադրությանը ռեֆլեքսորեն և այդ ռեֆլեքներն ընդհանուր են բոլորի համար:
Ռեֆլեքսային վարքից խուսափել հնարավոր չէ. անգամ եթե ցանկանանք թաքցնել իրական զգացմունքները, դրանք հայտվում են մեր դեմքին: Էկմանն այս երևույթն անվանեց “միկրոմիմիկա” և առաջարկեց այն կիրառել` սուտը բացահայտելու հարցում: Արդեն 3 ամիս անց այս հետազոտողին էին դիմում ամերիկյան հատուկ ծառայությունները` տեսնելով նրա հեռանկարային հնարավորությունները:
Բայց շուտով խնդիրը բարդացավ: Ամերիկյան Կոլումբուս քաղաքի հոգեբանները Ալեքս Մարտինեսի գլխավորությամբ 6 հույզերին ավելացրին 16 խառը զգացմունքներ: Օրինակ` զարմանքը կարող է լինել ուրախ, տխուր, վախի համադրությամբ, զայրույթին միախառնված և այլն:
Եզրակացությունն արվել է 230 կամավորների /100 տղամարդ, 130 կին, հիմնականում ուսանողներ/շրջանում կատարված փորձի արդյունքում: Անհրաժեշտ դիմարտահայտությունը ուսումնասիրողները ստանում էին, օրինակ, նման խոսքերով. “Դուք հենց նոր անակնկալ հաճելի նորություն եք իմացել” կամ “Ձեզ ողբերգության մասին են հայտնել” և այլն: Համակարգչում ֆիքսված լուսանկարները թույլ տվեցին արդյունքում առանձնացնել ևս 16 զգացում: Եթե դեմքի վրա հայտնվում են ոչ միայն 6 հիմնական զգացումները, այլ հնարավոր խառնուրդները, ապա դիմախաղի միկրովայրկյանական ֆիքսման միջոցով մարդու հոգևոր բոլոր տեղաշարժերի մասին տեղեկություն ստանալու “Էկմանյան” եզրակացությունը դժվար թե հնարավոր լինի իրականացնել: