Հայերեն   English   Русский  

​Ռուսաստանը տնտեսական սահմանափակումներ է սահմանում Թուրքիայի դեմ. Դմիտրի Մեդվեդև


  
դիտումներ: 485

Ռուսաստանի Դաշնությունը թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Су-24-ի հարձակումը ագրեսիայի ակտ է համարում: Ի պատասխան դրա՝ ռազմական, դիվանագիտական և տնտեսական բնույթի միջոցառումներ կձեռնարկվեն: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Գրում է Vesti.ru.-ն:

“Դա անկասկած մեր պետության դեմ ագրեսիայի ակտ է Թուրքիայի՝ մեր հարևանի և բացի այդ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի կողմից”, - համապատասխան հայտարարությամբ Մեդվեդևը հանդես է եկել կառավարության նիստը բացելու ընթացքում:

“Արձագանքման ռազմական և դիվանագիտական միջոցառումները այդ հանցագործության շուրջ արդեն եղել են և դեռևս կձեռնարկվեն”, - հայտարարել է Մեդվեդևը՝ հավելելով, որ կլինեն նաև տնտեսական սահմանափակումներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: