Անգելա Մերկելը ԵՄ-ում առավել շատ թվով փախստականներ ընդունելու ցանկություն ունեցող երկրների կոալիցիա է հիմնում
դիտումներ: 491
Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, Մերկելը հիասթափված է, որ Եվրոպական Միության երկրների իր գործընկերները չեն աջակցում իր միգրացիոն քաղաքականությանը:
Իր նպատակին հասնելու համար Գերմանիայի կանցլերը պարբերականի կարծիքով՝ սկսել է այլ մարտավարություն վարել:
“Ցանկացողների կոալիցիան”, որը դեռևս 9 երկրից է բաղկացած, կոչով հանդես կգա, որի համաձայն՝ անհրաժեշտ կլինի ճնշում գործադրել քվոտաների համաձայն փախստականների տեղաբաշխմանը դեմ արտահայտվողների վրա: