Հայերեն   English   Русский  

​Ուկրաինացի օլիմպիական չեմպիոնը պլանավորում է հանդես գալ Ադրբեջանի օգտին


  
դիտումներ: 1102

Թիավարման մարզաձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն, ածաթե և բրոնզե մեդալակիր, ուկրաինացի Իննա Օսիպենկո-Ռադոմսկայան որոշել է հանդես գալ Ադրբեջանի համար, տեղեկացնում է “Հագգին” լրատվական կայքը:

“Այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ ստիպել են իմ հայրենասիրությանը մի կողմ քաշվել: Հունվարից մենք սննդի համար մի կոպեկ չենք ստացել: Բոլոր հավաքներն ու պարապունքները մեր հաշվին ենք իրականացնում: Համբերությունը սպառվել է: Սպորտով ամբողջ ընտանիքս է զբաղվում. ես մարզիկ եմ, ամուսինս՝մարզիչ: Եթե ամուսինս գործարար լիներ և կարողանար ֆինանսավորել, այդ հարցի մասին կարելի էր և չմտածել”,- նշել է ուկրաինացի մարզիկը:

Իննա Օսիպենկո-Ռադոմսկայան նշել է, որ ինքը հրավեր է ստացել ոչ միայն Ադրբեջանից, այլև Սլովակիայից և Ռուսաստանից: Ցանկանալով մասնակցել Ռիո-2016՝ մարզիկը պլանավորում է հանդես գալ Ադրբեջանի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: