Հայերեն   English   Русский  

Ալպյան մանուշակ


  
դիտումներ: 9676

Ալպյան մանուշակի`այդ հիասքանչ ծաղկող բույսի ժողովրդականությունը տարեցտարի աճում է: Տնային պայմաններում աճեցնում են երկու տեսակ` պարսկական ալպիական մանուշակ և եվրոպական : Երկու տեսակն էլ գրավիչ են իրենց հիանալի յուրօրինակ ծաղիկներով:

Ալպյան մանուշակ

Պարսկական ալպյան մանուշակը ծաղկում է ձմռանը: Ա. մանուշակը բազմայա բույս է, այն ձևավորում է պալարասոխուկ: Պալարները տափակակլորավուն ձևի են 15սմ տրամագծով: Պալարը աճի միայն մի կետ ունի և նրա վնասվելը բույսի մահվան պատճառ է դառնում:

Ա.մանուշակի պայծառ գույները ուժեղ արևներ են` այդ ծաղիկներում ապրում է արևի լույսը:

Այս բույսը օգտակար է պահել տանը , որտեղ ապրում են զգացմունքային մարդիկ, ընկճվող, փոփոխական բնավորությամբ, որոնց տրամադրությունը կախված է շրջապատի կարծիքից: Ա.մանուշակի արևային ծաղիկները ազատագրում են փակված էներգիան: Շնորհիվ ա.մանուշակի տանը ստեղծվում է ազատ մթնոլորտ, ցանկություն է առաջանում միմյանց համար որևէ հաճելի բան անել:

Արմատին կից, մուգ կանաչավուն կաշվատիպ սրտանման տերևները տեղավորված են մինչև 30սմ երկարության ցողուններին և ունեն դեկորատիվ մոխրա-արծաթավուն նախշ:

Շատ յուրատեսակ ծաղիկներ են.սրացած, ետ թեքված, երբեմն բախրամայի նմանվող թերթիկներով, կարծես էկզոտիկ թիթեռների երամ է պտտվում բույսի շուրջը: Գույների տեսականին շատ լայն է. ստեղծվել է ձյունասպիտակ ծաղկի հիբրիդ, վարդագույնի երանգներից մինչև մուգ կարմիր, բորդո և մանուշակագույն: Ծաղկելը տևում է երկար`մինչև 3,5 ամիս: Կախված տեսակից, տնային պայմաններում ծաղկելը սկսում է հոկտեմբերի կեսերից մինչև մարտի վերջը: Շատ հաճախ ալպյան մանուշակի մասին ասում են, որ նա շատ քմահաճ բույս է: Իրականաում այն պահանջկոտ չէ և այն բոլոր պահանջները, որ նա ներկայացնում է, դյուրին է բավարարել:

Ծաղկման շրջանում ա.մանուշակի համար անհրաժեշտ է լուսավոր, բայց ոչ արևոտ, զով սենյակ: Օպտիմալ ջերմաստիճանը ձմռանը 10 – 14 աստիճան է: Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է վատ ազդել բույսի վրա: Բարձր ջերմաստիճանի դեպքում ա.մանուշակին պետք է ցողել ջրով ամեն օր, բայց որ ջուրը չկաթի պալարասոխուկի բողբոջային մասի և ծաղիկների վրա :

Լուսավորությունը.

Ծաղկող ա.մանուշակը լուսասեր է, բայց նրան հարկավոր է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից (եթե ծաղկումը ուշացել է):

Ջրելը.

Ա.մանուշակը ջրում են հավասարաչափ, չթողնել հողը շատ չորանա կամ շատ ջուր մնա թաղարում: Ջրել միայն փափուկ, տան ջերմաստիճանի ջրով (ջուրը չպիտի կաթի պալարասոխուկի բողբոջային մասի վրա): Թոռոմած ծաղիկները կամ դեղնած տերևները չի կարելի կտրել դանակով կամ մկրատով, այլ «պտտեցնելով» զգուշորեն պոկել` փորձելով չվնասել աճման տարածքը:

Ուշ գարնանը` ծաղկման շրջանի ավարտից հետո, գալիս է հանգստի շրջանը: Հունիսին պալարը մերկանում է: Սովորաբար տերևների դեղնելը սկսելուն պես ջրելը զգալի պակասեցնում են, ջրում են հազվադեպ `չթողնելով հողը շատ չորանա: Ա. մանուշակի արմատները չեն մահանում, նրանք կենսունակ են: Թաղարը հանգստի ընթացքում դնում են ստվերոտ տեղ:

Ալպյան մանուշակ

Երբ սկսում են հայտնվել երիտասարդ տերևները, սովորաբար դա հունիս-օգոստոսն է, ա.մանուշակը տեղափոխում են նոր հողային խառնուրդի մեջ: Տեղափոխումից հետո բույսը նորից դրվում է լուսավոր տեղ:

Ուշադրություն դարձրեք, որ տեղափոխման ժամանակ պալարները խորը չթաղվեն հողի մեջ, մեկ երրորդը, նույնիսկ կեսը պետք է մնա հողի մակերեսին, դա բարենպաստ է անդադառնում բույսի հետագա ծաղկմանը: Բույսի թաղարը հարկավոր է ընտրել` հաշվի առնելով պալարասոխուկի չափսերը: Ա. մանուշակը չի սիրում մեծ թաղարներ, նրան այդ թաղարներում վատ են ծաղկում և սկսում են փտել: Դրա համար փոքր պալարասոխուկի համար ( 1 – 1,5տարի) պետք է ընտրել 7 – 8 սմ տրամագծով թաղարը, իսկ 2 – 3 տարեկանի համար` 14 – 15 սմ տրամագծով: Հողի և սոխուկի միջև ընկած տարածությունը պետք է լինի ոչ ավել 2 – 3 սմ-ից: Դա շատ կարևոր է ա. մանուշակ աճեցնելու համար: Հիշեք, որ սոխուկի ներքևի արմատների վրայի հողի շերտը չի կարելի քանդել, լավ կլինի բույսը տեղափոխել այդ հողագնդով:

Տեղափոխումից մեկ ամիս անց ա.մանուշակը կարելի է պարարտացնել: Լավ կլինի օգտագործել պատրաստի թույլ հեղուկային խառնուրդ: Պարարտացնում են ամիսը մեկ մինչև ծաղկման վերջը:

Անհրաժեշտ ռեժիմի և կանոնների պահպանման դեպքում ա. մանուշակները կարող են ամեն տարի տալ մի քանի տասնյակ ծաղիկներ 20 – 25 տարի շարունակ:

Հնարավոր խնդիրները.

1.Դեղնող տերևներ, ամուր և առողջ ծաղիկներ.

Պատճառը` ամենահավանականը տաք չոր օդն է : Ա. մանուշակը վատ է տանում 17 աստիճանից բարձր ջերմաստիճանը: Այլ պատճառներից կարող են լինել ոչ բավականաչափ ջրելը կամ չափից դուրս պայծառ արևը:

2. Բույսի վախճանը, ծաղկաբերները և տերևները փափուկ են ու փտում են.

Պատճառը չափից ավելի թաց հողն է, հատկապես, երբ ջուր է ընկնում պալարի վերին մասին: Երբեք մի ջուր մի լցրեք պալարի վերին աճման մասի վրա:

3. Ծաղկման կարճ շրջան.

Պատճառները տարբեր են: Ամենահավանականը շատ բարձր ջերմաստիճանն է, սխալ ջրելը և չոր օդը: Պարբերաբար պարարտացրեք աճի և ծաղկման շրջանում :

4. Դեֆորմացված և փոքր տերևներ.

Պառճառը ա. մանուշակի տիզն է և փտումը: Վնասատուների հայտնվելուն պես, անհրաժեշտե ամեն շաբաթ տերևները լվանալ ինսեկտիցիդի օճառով (կարելի է օգտագործել կենդանիների օճառ):

Լրացուցիչ կարելի ցողել ցանկացած ինսեկտիցիդային պրեպարատով, բնակարանում ավելի լավ է օգտագործել «Ֆիտովերմ» կամ «Ագրավերտոն» , քանի որ այն հոտ չունի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: