Հայերեն   English   Русский  

Ռայան Ռեյնոլդս.Ես երբեք չեմ եղել այն տղաներից, ովքեր բարերից դուրս են գալիս առավոտյան ժամը երեքին


  
դիտումներ: 616

Ռայան Ռեյնոլդսը հարցազրույցի ժամանակ պատմել է իր խավարով պատված անձնական կյանքի մասին և բացատրել, թե ինչու է իր կինը՝ Բլեյք Լայվլին աշխատում՝ չնայած շոու բիզնեսում ունեցած իրենց հաջողություններին:

«Կարծում եմ՝ դա միայն լավ է»,-«Փրոջեքթ»-ին հայտնել է «Դեդփուլ»-ի 39-ամյա դերասանը: Ես երբեք այն տղաներից չեմ եղել, ովքեր առավոտյան ժամը երեքին դուրս են գալիս բարերից՝ համենայն դեպս, ոչ ոք այդ մասին չի իմացել: Ես երբեք այդպիսին չեմ եղել»:

Ռեյնոլդսը և 28-ամյա Լայվլին իրենց 11-ամյա դստեր հետ բնակություն են հաստատել Բեդֆորդում՝ Նյու-Յորքյան մի խաղաղ քաղաքում, որտեղ բնակվում է նաև Մարթա Սթյուարթը:

«Կարծում եմ՝ կարևոր է սահմանազատել երկու աշխարհները՝ աշխատանքը և տունը»,-բացատրում է Ռեյնոլդսը: «Մենք չենք ապրում Լոս Անջելեսում: Մենք ապրում ենք Նյու-Յորքի ֆերմաներից մեկում և չենք վարում վայրի և խելագար կյանք: Դա այդքան էլ դժվար չէ: Մի մեծ բան չէ»:

Երբեմն աշխատանքն ու տունը կարող են բախվել միմյանց, հատկապես, երբ փոքրիկ Ջեյմսը սկսում է ֆիլմեր և հեռուստասերիալներ դիտել (Կանաչ Լապտերը, Քաղաքը, Առաջարկությունը, Տեղացիները)

«Ջեյմսը կարո՞ղ է դիտել իր ծնողների մասնակցությամբ ընտանեկան ֆիլմերը»,-հարցնում են դերասանին:

«Լավ հարց է: Կան ֆիլմեր, որոնք նա չպետք է դիտի, քանի որ դրանք սարսափելի են»,-կատակում է Ռեյնոլդսը: «Եկե՛ք իրերն իրենց անուններով կոչենք: Բարեբախտաբար, ես արդեն նկարահանվել եմ երեխաների համար նախատեսված ֆիլմերում: «Քրուդսերի ընտանիքն» այն ֆիլմերից է, որը կարող է նրան դուր գալ: Միգուցե, նրան դուր գա նաև «Տուրբո»-ն: Այս ֆիլմեը նա կարող է դիտել»:

Լայվլին նախկինում արդեն խոստովանել է, որ իր ամուսինը իսկական ընտանիքի մարդ է: Օգոստոսի 14-ին, երբ Լայվլին դեռ հղի էր և սպասում էր իր փոքրիկ դստեր ծնունդին, վերջինս ասել է Վոուգին «Նա շատ լավ հայր կլինի, լավ առաջնորդ և հիմնադիր: Նա ծնված է այսպիսին լինելու համար: Այն փաստը, որ նա շատ բան է տեսել իր կյանքում, մինչ մենք ամուսնացել ենք և դա հիմք է հանդիսացել, որ նա դառնա այն ամուր հաստատված մարդը, որ այսօր կա: Այսպիսով, ես պետք է իմ կյանքը կիսեմ այն մարդու հետ, ինչպիսին նա դարձել է, և այս կետից արդեն մենք պետք է աճենք և ինչ-որ բանի հասնենք միասին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: