Հայերեն   English   Русский  

Թուրքիան շարունակելու է բարեփոխումներ իրականացնել ԵՄ անդամակցության համար


  
դիտումներ: 826

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է բարեփոխումներ իրականացնել ԵՄ-ի անդամ դառնալու համար: Նրա խոսքերով` ԵՄ-ին միանալը Անկարայի համար ռազմավարական նպատակ է հանդիսանում:

Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացը սկսվեց 2005 թվականին: Նախկին վարչապետ Թայիփ Էրդողանը այս հարցի շուրջ բազմիցս հանդես է եկել ամենատաբեր հայտարարություններով: Վերջին շրջանում Էրդողանը նշել էր, որ ԵՄ շարունակում է Թուրքիային մոլորության մեջ գցել, և նման իրավիճակը մտահոգիչ է: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը իր հերթին հայտարարել էր, որ ԵՄ անդամագրությունը այլևս չի գրավում քաղաքացիներին: Ըստ նրա` եթե նախկինում բնակչության 75 տոկոսը կողմ էր Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, ապա այժմ նրանց թիվը միայն 20 տոկոս է կազմում: Նշենք, որ Թուրքիա արդեն կատարել է անդամագրության համար ստանձնած պարտավորությունների 65 տոկոսը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: