Հայերեն   English   Русский  

​Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ


  
դիտումներ: 731

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /29 արկ/, 82 /82 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /8 արկ/, ՌՊԳ-7 /1 արկ/ և "Մուխա" տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և անհրաժեշտության դեպքում իրականացնում կանխարգելիչ գործողություններ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: