Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը վերահսկողություն կհաստատի Ղազախստանից և Ադրբեջանից թուրքական մթերքների վերաարտահանման նկատմամբ


  
դիտումներ: 542

Ռուսաստանի հանրային պալատի անդամը կոչ է արել գյուղատնտեսության նախարարությանը, Դաշնային մաքսային ծառայությանը և «Ռոսպոտրեբնադզոր»-ին ուժեղացնել Ղազախստանի և Ադրբեջանի տարածքով թուրքական բանջարեղենների և մրգերի մատակարարման նկատմամբ վերահսկողություն հաստատել:

Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, նման նախաձեռնությամբ հանդես է եկել ՌԴ Հանրային պալատի՝ Ընտանիքի, երեխաների և մայրության աջակցության հանձնաժողովի փոխնախագահ Պավել Սչովը: Ըստ նրա՝ թուրքական ընկերություններն ակտիվորեն միջոցներ են փնտրում էմբարգոն շրջանցելով՝ Ռուսաստան մատակարարումներ իրականացնելու համար:

Ըստ նրա՝ թուրքական ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան կարող է կատարվել Ղազախստանի և Ադրբեջանի տարածքներով:

2016թ.-ի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի սահմանակետերում և ռուսաստանյան մանրածախ առևտրում Թուրքիայից արգելված արտադրանքի վերահսկողությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: