Հայերեն   English   Русский  

ԼՂ հակամարտությանը բավարար ուշադրություն չի ցուցաբերվում. բրիտանացի խորհրդարանական


  
դիտումներ: 770


Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, նախկին պաշտպանության նախարար Պիթեր Լաֆը հայտարարել է, որ հայ-ադրեբջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհրաժեշտ է մեծ ուշադրություն ցուցաբերել և լուծել այն:


«Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը բավարար ուշադրություն չի ցուցաբերվում: Սա բարդ և կարևոր հակամարտություն է, որը պետք է լուծվի»,-նշել է Լաֆը: Վերջինիս խոսքերով` Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ԼՂ հահամարտությանը քիչ ուշադրություն է դարձվում:
Բրիտանացի մեկ այլ խորհրդարանական Թոնի Բոլդրիի կարծիքով` հակամարտությունը պետք է լուծում գտնի: «Սա այն իրավիճակը չէ, որը կարող է հավերժ օդի մեջ կախված մնալ և մոռացվել: Այդ պատճառով էլ պետք է ինչ-որ բան անել, որպեսզի մարդիկ իմանան, որ հակամարտությունը իսկապես պետք է լուծվի»,-նշել է Բոլդրին: Վերջինս նշել է, որ լուծման ուղիներից մեկն էլ աշխարհով մեկ տարբեր համաժողովների կազմակերպումն է, որպեսզի ավելի շատ մարդիկ հասկանան հակամարտությունը:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: