Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ձերբակալվել են բարձրաստիճան ոստիկաններ


  
դիտումներ: 376

Ստամբուլից ոչ հեռու գտնվող թուրքական Իզմիթ նահանգում ձերբակալվել են իրավապահ մարմինների 14 բարձրաստիճան աշխատակիցներ: Նրանք մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի (ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ, ում գործունեությունը Թուրքիայում արգելված է) շարժման հետ կապերի մեջ, գրում է “Haber7” թերթը:

Ըստ թերթի՝ ակնկալվում է, որ ձերբակալվածների թիվն ավելանալու է։

2011 թվականին Ստամբուլի դատախազության կողմից “Salam” ահաբեկչական կազմակերպության դեմ հակաահաբեկչական գործողության շրջանակում գաղտնալսվել են մոտ 7000 մարդկանց հեռախոսային խոսակցություններ՝ կապված ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Թուրքիայի վարչապետի ընտանիքի անդամների հետ։

Բացի այդ, գաղտնալսվել էին նաև թուրքական հետախուզության ղեկավարի, վարչապետի ու նախագահի խոսակցությունները։ Դրանից հետո այդ ժամանակ երկրի վարչապետ Էրդողանը մեղադրել է Գյուլենին այն բանում, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած գաղտնալսման հետևում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: