Թուրքիայում կարող է օրենք ընդունվել, համաձայն որի դեռահասներին
արգելվելու է օգտվել սոցիալական ցանցերից: Այս մասին ասել է Թուրքիայի՝ ընտանիքի և
սոցիալական քաղաքականության նախարար Սեմա Ռամազանօղլուն, հաղորդում է “Միլիյեթ” թերթի
կայքը:
Ըստ նրա՝ ներկայում հատուկ ծրագրի շրջանակներում Թուրքիայում
որոշվում է այն տարիքը, մինչև որի լրանալը դեռահասներին արգելվելու է օգտվել այնպիսի
սոցիալական ցանցերից, ինչպիսիք են “Twitter”-ը, “Facebook”-ը և “Youtube”-ը:
Նախարար Ռամազանօղլուն նշել է, որ այդ տարիքը կարող է լինել
մինչև 16 տարեկանը: