Հայերեն   English   Русский  

Բաքվում կկայանան Եվրո-2020-ի խաղերը


  
դիտումներ: 699


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն կընդունի 2020թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ¼ եզրափակիչը և խմբակային փուլի 3 խաղ: ՈՒԵՖԱ-ն այս որոշումը հրապարակել է այսօր՝ Ժնևում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:



Բաքվից բացի ¼ եզրափակիչը կընդունեն Մյունխենը, Սանկտ Պետերբուրգը և Հռոմը: 2020թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ և կիսաեզրափակիչ խաղերը կանցկացվեն Լոնդոնում:
Խմբակային խաղերը և 1/16 եզրափակիչը տեղի կունենան Բուդապեշտում (Հունգարիա), Բիլբաոյում (Իսպանիա), Գլազգոյում (Շոտլանդիա), Բրյուսելում (Բելգիա), Դուբլինում (Իռլանդիա), Ամստերդամում (Նիդեռլանդներ), Բուխարեստում (Ռումինիա) և Կոպենհագենում (Դանիա):






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: