Միրանդա Քերը խոստովանում է, որ իր 25-ամյա ընկերը բավական հասուն մտածելակերպ ունի
Միրանդան խոստովանել է՝ շատ երջանիկ է, որ չնայած Էվանն ընդամենը 25 տարեկան է, իրեն 50 տարեկան հասուն տղամարդու նման է դրսևորում: Մոդելի խոսքով՝ իր ընկերը խնջույքների սիրահար չէ, առավոտյան գնում է աշխատանքի և անմիջապես վերադառնում տուն: Զույգը շատ հազվադեպ է տնից դուրս գալիս՝ նախընտրելով մնալ տանը, ճաշել և բավական վաղ գնալ քնելու: Միրանդան նշել է, սակայն, որ լինում են դեպքեր, երբ Էվանի տարիքը ակնհայտ է դառնում:
Հիշեցնենք, որ Միրանդա Քերն ամուսնացած է եղել Օրլանդո Բլումի հետ և վերջ է դրել իրենց հարաբերություններին 2013 թ.: Այս զույգը 5-ամյա դուստր ունի: Միրանդան և Օրլանդոն պայմանավորվել են, որ դստերը կծանոթացնեն իրենց ապագա զուգընկերների հետ միայն այն դեպքում, եթե հասկանան, որ տվյալ մարդն արժանի է դրան: Սուպերմոդելի դուստրը՝ Ֆլինը, արդեն ճանաչում է Էվանին, իսկ Օրլանդո Բլումը կարծում է, որ Սփիգելը հիանալի երիտասարդ է: