Հայերեն   English   Русский  

​Մահացել է լեգենդար երաժիշտ Դևիդ Բոուին


  
դիտումներ: 874

69 տարեկան հասակում մահացել է լեգենդար բրիտանացի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Դևիդ Բոուին: Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածվել է նրա պաշտոնական կայքում: Վերջին մեկուկես տարվա ընթացքում երաժիշտը քաղցկեղով է տառապել: Գրում է Tvkultura.ru.-ն:

«Մեկուկես տարի քաղցկեղի դեմ խիզախորեն պայքարելուց հետո Դևիդ Բոուին խաղաղությամբ կյանքից հեռացավ` ընտանիքի անդամներով շրջապատված», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Բոուին բազմաթիվ երաժշտական մրցանակների մրցանակակիր է, որոնց թվում հանրահայտ «Գրեմի» մրցանակի դափնեկիր:

Հիշեցնեք, որ "Blackstar" անվանմամբ երգչի վերջին ձայնասկավառակը թողարկվել էր ընթացիկ տարվա հունվարի 8-ին` երաժիշտի ծննդյան օրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: