Լոնդոնում հարյուրավոր երկրպագուներ շարունակում են երգել Դևիդ Բոուի երգերը. տեսանյութ
դիտումներ: 1261
Դևիդ Բոուին 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից է: Նա իր կարիերան սկսել է դեռևս 1960-ականներին և հռչակ է ձեռքբերել 1969 թվականին Space Oddity սինգլը լույս ընծայելուց հետո: Նա այն եզակի երաժիշտներից էր, որը գործել է երաժշտության ամենատարբեր ուղղություններում` արթ ռոք, պսիխադելիկ ռոք, գլեմ ռոք, էլեկտրոնային երաժշտություն և այլն: Նա նաև այն ազվադեպ երաժիշտերից է, որոնք մերժել են ընդունել ասպետի կոչում: Բոուին իր երաժշտական գործունեությունը շարունակեց մինչև կյանքի վերջին օրերը: Մահվանից ընդամենը 2 օր առաջ` իր 69-րդ ծննդյան օրը, երաժիշտը ներկայացրել էր վերջին` «Blackstar» ալբոմը: