Սպիտակ տունը պետք է պատասխանի Արցախի վերաբերյալ տասը հիմնական հարցերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն անցյալ շաբաթ դռնփակ ճեպազրույց ունեցավ դեսպան Ուորլիքի հետ, իր և կոնգրեսական Էլիոթ Էնգելի կողմից նախաձեռնած առաջարկների իրականացման կապակցությամբ: Մինչև այդ դռնփակ հանդիպման կայացումը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տարածել էր տասը հարցեր դեսպան Ուորլիքի համար: Քանի որ հայտնի չէ՝ այդ հարցերը բարձրացվել են կոնգրեսական ճեպազրույցի ընթացքում, թե ոչ, ապա պետք է խնդրել Օբամայի վարչակազմին հրապարակավ արձագանքել այդ տասը հարցերին, որպեսզի բոլորը տեղյակ լինեն Արցախյան հակամարտության վերաբերյալ նրա դիրքորոշմանը:
Պաշտոնական պատասխանի ստացումնապահովելու համար ես առաջարկում եմ այս հարցերը տեղադրել Սպիտակ տան կայքէջի «Առաջարկություններ» բաժնում: Կայքում նշված է, որ Օբամայի վարչակազմը 60 օրվա ընթացքում հանդես կգա պաշտոնական պատասխանով ցանկացած առաջարկությանվերաբերյալ, որը տեղադրվելուց հետո 30 օրվա ընթացքում կհավաքի 100 հազարից ավելի ստորագրություն,: Ադրբեջանցիներն արդեն օգտվել են այս բացառիկ հնարավորությունից՝ Սպիտակ տան կայքում տեղադրելով երկու հակահայկական առաջարկության, որոնք համապատասխանաբար հավաքել են 105686 և 126828 ստորագրություն: Ինչպես և սպասվում էր, Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ ի պատասխան ադրբեջանական երկու առաջարկությունների:
Ստորև ներկայացված են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տասը հարցերը, որոնք որպես առաջարկություն պետք է տեղադրել Սպիտակ տան կայքէջում.
1) Ի՞նչ հատուկ քայլեր է ձեռնարկել (եթե այդպիսիք կան) Միացյալ Նահանգների կառավարությունը, ապահովելու համար Ռոյս-Էնգելի խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկները, մասնավորապես դիպուկահարների չտեղակայման, դիտորդների ավելացման և շփման գծի երկայնքով կրակոցների ուղղությունը ճշտող համակարգերի տեղադրման վերաբերյալ համաձայնության գալու առնչությամբ:
2) ԱՄՆ Պետդեպարտամենտը շատհամարձակ և բացահայտ էր, թե իր կարծիքով, հայկական կողմըինչ զիջումների պետք է գնա: Արդյոք ԱՄՆ կառավարությունը պատրա՞ստ է այս հանրային դիվանագիտությանը համապատասխան նույնքան բացահայտ և հստակ պահանջներ ներկայացնել Ադրբեջանին:
3) Որո՞նք են այն հատուկ փաստերը, իրավական փաստարկները և քաղաքական նկատառումները, որոնքհանգեցրել են մեր կառավարության կողմից Կոսովոյի, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի, պաշտոնական ճանաչմանը:
4) Արդյոք Ադրբեջանի կառավարության ներքին հալածանքների և կոռուպցիայի մասին տվյալները որևէ կերպ ազդո՞ւմ են, թե ինչպես է մեր կառավարությունը նայում Ադրբեջանի ձգտմանը՝տարածելու իրիշխանությունը Լեռնային Ղարաբաղիվրա:
5) Ինչո՞ւ Ադրբեջանի կողմից Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան լիովինփաստագրված (և տեսանկարահանված) ոչնչացումը այդպես էլ երբեք չնշվեց Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների կամ կրոնական ազատության մասին զեկույցներում:
6) Ո՞րն է ԱՄՆ կառավարության ներկայիս պահանջը (եթե այդպիսին կա) ազատ արձակված և մինչ օրս չզղջացող կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովին կրկին բանտարկելու վերաբերյալ:
7) Ո՞րն է ԱՄՆ քաղաքականությունը Ադրբեջանի կառավարության կողմից ԱՄՆ-ի հայկական ծագում ունեցող քաղաքացիների ճանապարհորդական սահմանափակումների վերաբերյալ:
8) Ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների, հատկապես Թուրքիայի նկատմամբ, որը արդի հարձակողական զենքեր է վաճառում կամ փոխանցում Ադրբեջանին:
9) Ի՞նչ հատուկ սահմանափակումներ գոյություն ունեն ճանապարհորդության և կապի առնչությամբ Միացյալ Նահանգների քաղաքացիների և պաշտոնատար անձանց և Լեռնային Ղարաբաղի միջև: Ի՞նչ հիմնավորումներ կան այս ազատությունների որևէ սահմանափակման համար: Որո՞նք են նման սահմանափակումների(եթե այդպիսիք կան) թվացյալ օգուտները:
10) Ձեր կարծիքով, ի՞նչ օգուտներ են հետապնդվում (եթե այդպիսիք կան) ԱՄՆ պաշտոնական հանրահայտ զսպվածությամբ՝ Ադրբեջանի բացահայտ հակահայկական սադրանքները, սպառնալիքները և միջսահմանային հարձակումները վիճարկելիս:
Կարծում եմ, որ լայն հնչեղություն ստացած առաջարկությունը կարող է 100 հազարից շատ ավելի ստորագրություն հավաքել Սպիտակ տան կայքում տեղադրման օրվանից 30 օրվա ընթացքում, հատկապես, եթե նշանավոր անձանց բազմաթիվ հետևորդները նեցուկ կանգնեն այս առաջարկությանը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի