Հայերեն   English   Русский  

Թուրքիայում հարձակվել են ոստիկանների վրա


  
դիտումներ: 329

Թուրքիայի Շըրնաք նահանգում հարձակում են գործել ոստիկանների վրա: Այս մասին գրում է «Հուրիյեթ» թերթը:

Ըստ տեղեկության՝ հարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կողմից: Հարձակման արդյունքում սպանվել է 2 ոստիկան, ևս 10-ը վիրավորվել է:

Իրականացվում է հատուկ գործողություն հարձակվողներին վերացնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: