Հայերեն   English   Русский  

Իրանը և Հայաստանը դժվար օրերի բարեկամներ են, ու դա չի մոռացվում. իրանագետ


  
դիտումներ: 689

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է դրական անդրադառնալ Հայաստանի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Իրանը Հայաստանի դժվար օրերի բարեկամն է. «Այդ երկիրը միշտ աջակցել է Հայաստանին ամենածանր օրերում: Մյուս կողմից, նա շատ լավ գիտակցում է՝ Հայաստանը երբևէ դեմ դուրս չի եկել` թե´ ՄԱԿ-ում, թե´ այլ միջազգային կազմակերպություններում: Եթե անգամ չի կարողացել պաշտպանել, գոնե չեզոք է մնացել: Իրանը և Հայաստանը դժվար օրերի բարեկամներ են ու դա չի մոռացվում»:

Հարաբերությունների այս մակարդակը կազդի նաև տնտեսական կապերի վրա. «Իրանն արդեն ունի գումարներ, որոնք կարող է օգտագործել Հայաստանում կիսատ մնացած ծրագրերը իրականացնելու վրա: Վերջնականապես Մեղրու ՀԷԿ-ը կկառուցվի: Այս պահի դրությամբ այդ ծրագիրը ավարտված կարելի համարել»,-նշեց իրանագետը:

Սակայն նա միաժամանկ կոչ արեց սթափ գնահատել իրավիճակը և վարդագույն աչքերով չնայել գործընթացին. «Եվրոպական բիզնես կենտրոնները հերթ են կանգնած Իրանի հետ համգործակցելու համար: Մենք չունենք ֆինանսներ, որ ներդրումներ կատարի և արևմտյան ընկերությունների հետ մրցակցել»:

Մյուս կողմից, Գոհար Իսկանդարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Իրանը մինչև այս վարել է պրոտեկցիոնիստական քաղաքականություն իր սեփական արտադրության նկատմամբ և դժվարեցնում է դրսի ապրանքի ներմուծումը իր երկիր. «Միգուցե հետագայում այս քաղաքականությունը վերանայվի և Հայաստանի համար նոր շուկա մտնելու հնարավորություն ընձեռվի»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: