Հայերեն   English   Русский  

Հայտնին են միջազգային մրցաշարերին մասնակցող հայ բռնցքամարտիկների անունները


  
դիտումներ: 841

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անուններն, ովքեր կմասնակցեն Մինսկի՝ Լիվենցևի հուշամրցաշարին և Սոֆիայի՝ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:

ՀԱՕԿ լրատվականը տեղեկացնում է, որ մարզիչ Արման Հարությունյանի ղեկավարությամբ Լիվենցևի մրցաշարին կմասնակցեն Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Նիկոլ Հարությունովը (81կգ, խմբ. նա հավաքականին կմիանա Մոսկվայից ), Հենրիկ Սարգսյանը և Ռաֆայել Սիմոնյանը (91կգ):

Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ) բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ կմասնակցեն Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:

Մինսկի մրցաշարը կկայանա փետրվարի 1-6-ը, իսկ Սոֆիայի մրցաշարը կանցկացվի փետրվարի 22-29-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: