Հայերեն   English   Русский  

Աստղերի ամենատարօրինակ հոբբիները


  
դիտումներ: 915

Աստղերը հարուստ են, հանրահայտ և երբեմն նաև չափազանց տարօրինակ: Ահա թե ինչպիսի տարօրինակ հոբբիներ ունեն այս չորս հանրահայտ դեմքերը՝

Նիկոլաս Քեյջ

Նիկոլաս Քեյջ

Նիկոլաս Քեյջը չի կարողանում թաքցնել իր անսահման սերը դեպի Սուպերմեն հերոսը: Քեյջը ոչ միայն հավաքագրել է բոլոր այն գրքերը և ֆիլմերը, որոնք առնչվում են այս հերոսի հետ, այլև իր սեփական որդուն անվանել է Կալ-Էլ, որը Սուպերմենի իրական անունն է: 1990 թվականին բախտը ժպտաց հանրահայտ դերասանին, և նրան հրավիրեցին քասթինգի Թիմ Բուրթոնի ֆիլմում Սուպերմենի կերպարը կերտելու հնարավորության համար, սակայն ցավոք սրտի, այդ ֆիլմն այդպես էլ էկրաններ չբարձրացավ:

Отображается файл "nic-cage-435.jpg"



Ջոնի Դեփ

Ջոնի Դեփ

Գաղտնիք չէ, որ Ջոնի Դեփը անսահմանափակ գումար ունի, որը կարող է ծախսել թանկարժեք իրերի գնման նպատակով, սակայն այդ ամենի փոխարեն նա նախընտրում է հավաքագրել Բարբի տիկնիկներ: Իրականում, սկզբնական շրջանում դերասանը այս քայլին դիմել էր իր դերը ավելի լավ ընկալելու նպատակով, սակայն այժմ իր այս հոբբին ամբողջովին կլանել է Դեփին: Բարեբախտաբար, Ջոնի Դեփը դուստր ունի, և այս հանգամանքը փոքր-ինչ մեղմացնում է հանրահայտ դերասանի այսչափ տարօրինակ հոբբի ունենալու փաստը;

Թեյլոր Սվիֆթ

Թեյլոր Սվիֆթ

Թեյլոր Սվիֆթը, չնայած իր զբաղված գրաֆիկին, միշտ ժամանակ է գտնում ձյունե գլոբուսներ պատրաստելու համար: Այս խենթ երգչուհին իր ընկերների հետ միասին գեղեցիկ հուշանվերներ է պատրաստում ձյունե գլոբուսների տեսքով և այնուհետև բաժանում դրանք մարդկանց՝ որպես Սուրբ Ծննդյան նվերներ:

Կլաուդիա Շիֆեր

Կլաուդիա Շիֆեր

Մարդիկ կարծում են, որ բոլոր մոդելները տանել չեն կարողանում ձեռքերը աղտոտել կամ դիպչել միջատների, սակայն Կլաուդիա Շիֆերը չի պատկանում նման մոդելների շարքին և հաճույք է ստանում միջատներ և հատկապես սարդեր հավաքլուց: Ուշադիր լինելու դեպքում կնկատենք, որ նույնիսկ Շիֆերի հագուստի հավաքածուների լոգոտիպի վրա սարդ է պատկերված:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: