Հայերեն   English   Русский  

Պամելա Անդերսոնը կենդանիների պաշտպանության արշավ է սկսել Ֆրանսիայի խորհրդարանում


  
դիտումներ: 540

Կանադական ծագումով դերասանուհի Պամելա Անդերսոնը իսկական խառնաշփոթ է առաջացրել Ֆրանսիայի խորհրդարանում` ներկայացնելով օրինագիծ ֆուա գրայի (սագի լյարդից պատրաստված պաշտետ) արտադրության ավանդական մեթոդների դեմ: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Անդերսոնը բուսակեր է և տարիներ շարունակ եղել է կենդանիների իրավունքների ակտիվ պաշտպան: Նա բազմաթիվ անգամներ հանդես է եկել բուսակերությունը խրախուսող հոլովակներում:

Չնայած Ֆրանսիայի խորհրդարանում ստեղծված խառնաշփոթի` Պամելա Անդերսոնին այնուամենայնիվ հաջողվել է բարձրաձայնել իր առաքելության մասին: Դերասանուհին ասել է, որ սագերի և բադերի բռնի կերակրումը, որն արվում է նրանց լյարդի ծավալը մեծացնելու նպատակով, խիստ դաժան վերաբերմունք է կենդանիների նկատմամբ:

Ֆուա գրան համարվում է դելիկատես, որի արտադրության համար ֆերմերները խողովակի միջոցով ստիպողաբար մեծ քանակությամբ սնունդ են մտցնում սագերի ստամոքսի մեջ, ինչի արդյունքում կենդանիների լյարդը մեծանում է նորմայից 10 անգամ և նրանք նույնիսկ չեն կարողանում կանգնել: Նրանց պահում են խիստ սահմանափակ տարածքում` առանց շարժվելու հնարավորության:

Հատկանշական է, որ Անդերսոնի նախագիծը օրենսդիրների շրջանում լայն հավանության չի արժանացել, քանի որ ներկայումս Ֆրանսիայում շուրջ 30,000 ընտանիք աշխատում է լյարդի պաշտետի արտադրությունում, որի տարեկան ծավալը կազմում է 20,000 տոննա: Ֆուա գրայի հիմնական ներկրողներն են Ճապոնիան, Իսպանիան և Բելգիան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: