Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը վնասվածք է ստացել:
ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց է ունեցել խաղացողի հետ:
Իրանի
«Էսթեղլալի» պաշտպանը հնարավոր է չմասնակցի հոկտեմբերի 11-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կայանալիք Հայաստանի և Սերբիայի հավաքականների հանդիպմանը:
«Սեպտեմբերի 19-ին մասնակցեցի Իրանի առաջնության «Ֆուլադ»-«Էսթեղլալ» հանդիպմանը: Խաղացի 90 րոպե: Խաղից հետո ցավեր զգացի և դիմեցի բժշկի օգնությանը: Պարզվեց, որ ինձ մոտ ծնկի մկանային վնասվածք է, ջլերի հետ կապված խնդիր: Այժմ օրական 2 անգամ այցելում եմ ֆիզիոթերապիայի կուրսերի: Նախնական հետազոտության համաձայն՝ վերականգնմանս համար կպահանջվի 2 շաբաթ»,- ասել է Մկոյանը: