Հայերեն   English   Русский  

​Իրաքի վարչապետը Թուրքիային մեղադրել է կայսրություն վերստեղծման փորձի մեջ


  
դիտումներ: 761

Iraqi News հեռուստաընկերության փոխանցմամբ` Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` Թուրքիան փորձում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը` ոտնձգություն կատարելով հարևան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ: Գրում է Gazeta.ru.-ն:

“Թուրքիան հայտարարում է մեզ, որ մտադիր է պայքարել “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման դեմ, սակայն ես նրանց անկեղծորեն պատասխանում եմ, որ դրա ապացույցները չեմ տեսնում”, - հայտարարել է ալ Աբադին:

Իրաքի վարչապետի խոսքով` Թուրքիան մտադիր է տարածաշրջանում վերստեղծել Օսմանյան կայսրությունը:

Քաղաքական գործիչն ընդգծել է նաև, որ Բաղդադը անհրաժեշտ է համարում լավ հարաբերությունների պահպանումը Ստամբուլի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: