Հայերեն   English   Русский  

​ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 1094

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել պահպանել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները դաշինքի և Մոսկվայի միջև: Ընդ որում նա հայտարարել է, որ հակասություններ ՆԱՏՕ-ի ամրապնդման և ՌԴ-ի հետ համագործակցության հարցում չի տեսնում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռուսաստանը մեր խոշորագույն հարևան է: Մենք պետք է պահպանենք Մոսկվայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա: ՆԱՏՕ-ի ամրապնդման ջանքերի և Ռուսաստանի Դաշնության միջև երկխոսության ընթացքում հակասությունները բացակայում են, քանի որ միայն ուժն է մեզ թույլ տալիս համագործակցության ոգով կառուցողական հարաբերություններ հաստատել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ստոլտենբերգի խոսքերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: